Հայաստանի եվրաասոցացման այնպիսի հատուկ մոդել
գտնելու անհրաժեշտության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի
հայտարարությունը, որը չխոչընդոտի Մաքսային միությանը երկրի անդամակցությանը,
լսելի էր ոչ միայն Հայաստանում, այև նրա սահմաններից շատ հեռու: Լրագրողների հետ
զրույցում այդպիսի համոզմունք է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
«Ավելին, ես վստահ եմ, որ
այդ հայտարարությունը լսած մարդիկ համապատասխան հետևություններ կանեն», -
հայտարարել է դեսպանը, հավելելով, որ Բրյուսելը պետք է լսի Ֆրանսիայի նախագահի
հայտարարությունը և գտնի Հայաստանի եվրաասոցացման համապատասխան մոդել:
«Հայաստանն արդեն կատարել
է իր ընտրությունը դեպի ՄՄ, ըմբռնումով վերաբերվելով այդ որոշմանը, ինչպես նաև,
ելնելով միացյալ Եվրոպայի հետ սկսած համագործակցությունը շարունակելու
պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական Երևանի բազմաթիվ հայտարարություններից,
Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ», - նշել է
դիվանագետը, հավելելով, որ Հայաստանը դեմքով շրջվել է դեպի Երոպա:
Այնուհետև, ելույթ
ունենալով ԵՄ ընդլայնմկան 10-ամյակին զուգադիպած միջոցառմանը, դեսպանն ընդգծել է,
որ Հայաստանը պետք է շարունակի համագործակցությունը ԵՄ հետ, իսկ Եվրամիությունը
պետք է ըմբռնումով վերաբերվի Միացյալ Եվրոպայի հետ համագործակցող երկրներում
ստեղծված իրողություններին: «Հայաստանը ձգտում է եվրաինտեգրման, և ես, որպես
Ֆրանսիայի դեսպան, պետք է փաստեի այդ ամենը», - ամփոփել է դիվանագետը:
Հիշեցնենք,
որ Հայաստան կատարած պետական այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը
ԵՄ-ին կոչ էր արել մշակել Հայաստանի եվրաաոցացմյան այնպիսի մոդել, որը չհակասի
ՄՄ-ին նրա ինտեգրմանը: