Ադրբեջանը զայրացել է, որ ԱՄՆ հայտնի «Tripadvisor.com»
տուրիստական կայքը Լեռնային Ղարաբաղը
նշել է որպես առանձին հանրապետություն:
Կայքում, որի
ֆունկցիան կայանում է նրանում, որպեսզի տուրիստներին ռուսերեն, անգլերեն,
արաբերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով տեղեկացնի տարբեր երկրների, տուրիստական
օբյեկտների, հյուրանոցների մասին, ներկայացված են նաև Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության տուրիստական հնարավորությունները և հյուրանոցները:
Ինչպես հաղորդում
է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի մշակույթի նախարարության պրոպագանդայի սեկտորի
ղեկավար Վյուգար Շիխամմեդովը հայտարարել է, որ այդ կապակցությամբ առաջիկայում
նախարարությունը կդիմի այդ կայքին: Նրա խոսքերով, նրանք կդիմեն կայքին, որպեսզի
«սխալն» ուղղվի, այսինքն, հանվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշումը:
Ավելին,
Շիխամմեդովը զայրացել է, որ կայքում նշված են նաև հյուրանոցները, ինչը նրանք
«իրավունք չունեին» անելու, քանի որ այդ հյուրանոցները չեն ստացել Ադրբեջանի
մշակույթի և տուրիզմի նախարարության լիցենզիան, համաձայն ԱՀ գործող օրենսդրության:
«Մենք կայքին կխնդրենք, որպեսզի այնտեղ չնշվեն Լեռնային Ղարաբաղի հյուրանոցների
անվանումները, քանի որ տվյալ պահին դրանք գործում են առանց լիցենզիայի»:
Իր հերթին,
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաևը տեղեկացրել է, որ այդ հարցը
հետաքննվում է. «Արդեն հանձնարարություններ են տրվել դիվանագիտական համապատասխան
ներկայացուցչույթուններին»: