Արմսվիսբանկը շուկա է դուրս բերում Հայաստանի բանկային
համակարգի համար նորություն հանդիսացող`ներդրումային խնայողությունների` «Հուսալի
ու եկամտաբեր ներդրումներ» պրոդուկտը, որի գլխավոր բաղադրիչը բարձր
եկամտաբերությամբ արժետրոնային միջնաժամկետ և երկարաժամկետ պետպարտատոմսերն են: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից, ի տարբերություն դասական ավանդների, խնայողության այս
տեղակը չի հարկվում, հաճախորդինհնարավորություն տալով ճկոն ու արդյունավետ
կառավարել իր ազատ միջցները: Այս պրոդուկտից կարող են օգտվել կայուն եկամուտներ
ունեցող անձինք:
Աղբյուրի համաձայն, պետպարտատոմսերում
ներդրման նվազագույն չափը սահմանված է 10 հազար դրամ`1000-ական դրամներով
աստիճանաբար ավելացումով: Բանկի հետ պայմանագիրն ստորագրվում է 20 տարով: Տարեկան
եկամտաբերությունը պայմանագրային է, ելնելով շուկայի կոնյունկտուրայից:
Ներդրումները կատարվում են դրամով, ընդ որում, վճարումը կատարվում է բանկային
հաշվից (եթե այն Արմսվիսբանկում բացակայում է, ապա տվյալ պահին բացվում է),
պարբերաբար և պայմանագրով սահմանված չափերով: Պայմանագրի ժամկետը և ամսական
վճարների չափերը սահմանվում են հաճախորդի հայեցողությամբ:
«Այս պրոդուկտի
յուրահատկությունը կայանում է նաև նրանում, որ հաճախորդը ցանկացած պահի ունի
պայմանագրից հրաժարվելու հնարավորություն, առանց պետպարտատոմսերով ստացված և
կուտակված եկամտի կորստի: Բացի այդ, իր տարբերություն ավանդների, այս
արժեկտրոնային պարտատոմեսերով եկամտաբերությունից ֆիզիկական անձանցից հարկ չի
գանձվում: Մեր կողմից առաջարկվող ներդրումային պրոդուկտը կիրառման ճկուն մեխանիզմ
ունենալուց բացի հանդիսանում է ներդրումային արդյունավետ և շահավետ գործիք, քանի
որ արժեկտրոնային պարտատոմսերից ստացվող եկամտաբերությունը ոչ միայն կուտակվում է,
այլ նաև վերաներդրումայնացվում»,-ասել է Արմսվիսբանկի Վարչության նախագահի
տեղակալ, ներդրումների դեպարտամենտի ղեկավար Կարեն Տուրյանը, նկատելով, որ
հիմնական շեշտն առաջին հերթին կդրվի արժեկտրոնային երկարաժամկետ պետպարտատոմսերի
վրա, որոնց եկամտաբերությունը բարձր է մարման այլ ժամկետներ ունեցող
պետպարտատոմսերի եկամտաբերությունից: Նա նաև հաղորդել է, որ Արմսվիսբանկի
պետպարտատոմսերի պորտֆելում գերակշռում են հատկապես պետպարտատոմսերը, իսկ մնացած
մասը հիմնականում կազմված է միջնաժամկետներից:
Նշենք, 2014 թվականի
հունիսի 12-ին թողարկված 20-տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի
եկամտաբերությունը կազմել է 12.03%, նախորդ տարվա դեկտեմբերի թողարկված նմանատիպ
պարտատոմսերի 11.64%-ի փոխարեն: 2012-ին նույն շրջանառությամբ երկարաժամկետ
պարտատոմսերի եկամտաբերությունը կազմում էր մոտ 16.4%, պահպանվելով այդ
մակարդակում մինչև 2013-ի մարտը:
Ըստ
ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, պետական
պարտատոսմերի պորտֆելով Արմսվիսբանկը գտնվում է Հաաստանի բանկերի առաջատար
եռյակում, տարեկան կտրվածքով աճելով 65.3%, 2014-ի ապրիլի 1-ին կազմելով մոտ 30
մլրդ դրամ: Բանկի ակտիվների կառուցվբածքում ներդրումները պետական պարտատոմսերում կազմել են 44%: