Հայաստանի
հանրապետական կուսակցությունը պատրաստ է քննարկել ոչ իշխանական խորհրդարանական
քառյակի (ՀԱԿ, ԲՀԿ,. ՀՅԴ և
«Ժառանգություն») 12 պահանջները: Հունիսի 9-ին լրագրողներին այդ մասին հայտարարել
է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք պատրաստ ենք քննարկումների` հենց որ
ծանոթանանք քառյակի առաջարկություններին», - նշել է նա:
Նշենք,
որ ոչ իշխանական քառյակը հունիսի 10-ին խորհրդարանում կներկայացնի իր
առաջարիկությունները: Դրանք առնչվում են երկրի հասարակաքաղաքական կյանքի բոլոր
ոլորտներին, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավիճակին: