Ռոստելեկոմը շարունակում է հանդես գալ նոր առաջարկներով և փոխում է ինտերնետի արագության մասին պատկերացումները՝ իր բաժանորդներին ընձեռելով առավել բարձր արագությունից օգտվելու հնարավորություն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Մշտապես հետևելով իր բաժանորդների պահանջներին ` ընկերությունը սկսած սույն թվականի փետրվար 17-ից բարձրացնում է ինտերնետի հասանելիության և Տրիո կոնստրուկտոր ծառայությունների փաթեթում ներառված արագությունները՝ գործող և նոր բաժանորդների համար անփոփոխ թողնելով նշված փաթեթների սակագները:
Սակագնային փաթեթ Անլիմ՝ Ռումբա – 6000 դրամ – մինչև 6 Մբ/վ,Մամբո – 7000 դրամ – մինչև 10 Մբ/վ, Սալսա – 9000 դրամ – մինչև 14 Մբ/վ, Սամբա – 12000 դրամ – մինչև 17 Մբ/վ: Այսուհետ, բաժանորդները կարող են ստեղծել Տրիո կոնստրուկտոր, Տրիո կոնստրուկտոր ժամկետային կամ Տրիո կոնստրուկտոր ժամկետային + ծառայությունների փաթեթն էլ ավելի բարձր արագություններով: Ծառայությունների փաթեթում ներառված ինտերնետի 10 Մբ/վ, 18 Մբ/վ և 25 Մբ/վ արագությունների փոխարեն, այսուհետ կգործեն մինչև 11 Մբ/վ, մինչև 22 Մբ/վ և մինչև 33 Մբ/վ արագությունները:
Նշենք, որ 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո:ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով: