Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևն այս շաբաթ կայցելի Հայաստան:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են դիվանագիտական աղբյուրները, Մամեդգուլիևը Հայաստան կժամանի`սեպտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք ՙԱրևելյան գործընկերության՚ արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստին մասնակցելու նպատակով: Նիստին մասնակցելու է նաև Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր հերթին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ո’չ հերքել, ո’չ էլ հաստատել է այս տեղեկատվությունը`հայտարարելով, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերի մասին ԱԳՆ-ը ժամանակին կտեղեկացնի հասարակայնությանը: