Այսօր
վաղ առավոտից Երևանում ընթացել է քաղաքացիական նախաձեռնության երթ` «Ոչ պատերազմին» կարգախոսով: Ակցիայի
մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի ԱԳՆ, այնուհետև` դեպի
Ռուսաստանի դեսպանատուն, հետո` դեպի Ազատության հրապարակ: Ակցիայի կազմակերպիչները
կարծում են, որ հայ-ադրբեջանական սահմանում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում
ստեղծված լարվածության համար պատասխանատվություն են կրում Հայաստանի և Ռուսաստանի,
ինչպես նաև տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների վարչախմբերը: Ակցիայի
մասնակիցները ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման համար
պատասխանատու են համարում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն զբաղվում է խնդրի
կարգավորմամբ: «Անհասցե հայտարարություններով հանդես գալու փոխարեն Մինսկի
միջնորդները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն արյունահեղությունը կանխելու
ուղղությամբ, մասնավորապես, դիպուկահարներին հեռացնեն հայ-ադրբեջանական սահմանից և
ԼՂՀ ու Ադրբեջանի շփման գծից», - նշել են երթի մասնակիցները:
Այնուհետև
նրանք հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակություններին կոչ են արել
համախմբվել և ստեղծել պլատֆորմներ հասարակական քննարկումների համար` խնդրի
կարգավորման խաղաղ ճանապարներ գտնելու նպատակով: