Վարդան Պետրոսյանի գործով ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել քննիչ Հայկ Հակոբյանը, հաղորդում է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ՙՖեյսբուքի՚ իր էջում:
Ընդ որում փաստաբանն ընդգծում է, որ Հայկ Հակոբյանի թեկնածությունը Վարդան Պետրոսյանի համար անընդունելի է, քանի որ գործի նախաքննության ժամանակ նա խախտել է Հայաստանի քրեակատարողական օրենսգրքի բոլոր նորմերը:
Ինքը` Պետրոսյանը, դարձյալ փաստաբանի հավաստմամբ, հրաժարվել է աշխատել Հակոբյանի գլխավորած քննչական խմբի հետ, ով, Բաղդասարյանի պնդմամբ, դեռ նախաքննության փուլում լրատվամիջոցներում բացահայտ սուտ էր տարածում: Այժմ Բաղդասարյանը դատախազին ուղղված երրորդ միջնորդությունն է պատրաստում քննչական խմբի ղեկավարի պաշտոնի համար Հակոբյանի թեկնածությանը բացարկ հայտնելու վերաբերյալ: