ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը,Կոտայքի տարածաշրջանում և Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: