Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան գտնվում է Երևանում և հանդիպումներ է անցկացնում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը:
Նշենք, որ ՙԻնտերֆակսը՚, վկայակոչելով Ուկրաինայի ԱՆ տեղեկատվական քաղաքականության վարչության ղեկավար Եվգենի Պերեբիյնիսին, հաղորդել է, որ Ուկրաինան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Հայաստանում իր դեսպան Իվան Կուխտային: ՙՈրոշում է կայացվել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպանին՚,- հայտարարել է Պերեբիյնիսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Միաժամանակ նա ավելացրել է, որ Ուկրաինայի իշխանություններն սպասում են Ղրիմի առնչությամբ Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը: Ավելի վաղ այդ առնչությամբ բողոքի նոտա է հանձնվել Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ արձանագրել են, որ
Ղրիմի հանրաքվեն ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ է, ինչը հարուցել է
Կիևի դժգոհությունը: