Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը Ղարաբաղում անցկացված լայնամասշտաբ զորավարժություններին նշանակում է`ՙպատրաստվելով բանակցությունների` պատրաստ լինել կռվի՚, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը `կանխատեսելով Սարգսյան-Ալիև նախատեսվող հանդիպման արդյունքները:
ՙՍարգսյանի գլխավորած խորհրդարանական մեծամասնության`հանրապետականների կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հերթական անգամ հրաժարվելուց հետո նա անմիջապես մեկնել է ներկա գտնվելու դե-ֆակտո անկախ հանրապետություն զորավարժություններին`ցույց տալով Հայաստանի համար ԼՂՀ ռազմաքաղաքական աջակցության գերակայությունը վերջինիս ինքնիշխանության դեկլարատիվ ճանաչման նկատմամբ: Այցելելով Թուրքիա`Ալիևը հերթական անգամ ցույց տվեց Բաքու-Անկարա անդավաճան դաշնակցությունը, թյուրք եղբայրների աջակցությունը ՙտարածքային ամբողջականության՚ վերականգնման ուղղությամբ իր ջանքերին՚,-ասել է Մարկեդոնովը:
Այս համատեքստում, վերլուծաբանի կարծիքով, չնայած ՙհամապարփակ բանակցություններին՚ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պատրաստակամության վերաբերյալ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի լավատեսական հայտարարություններին` ակնկալել, թե այդ ՙպատրաստակամությունը՚ իրական արդյունքների կհանգեցնի, պետք չէ: Երկու երկրների առաջնորդների մոտ շարժառիթի բացակայությունը չափազանց ակնհայտ է: Այս առնչությամբ, Մարկեդոնովի կարծիքով, Մինսկի խմբի երկրները և համանախագահները պետք է ուժեղացնեն երկու կողմերի շփման գծում փոխհրաձգությունները թույլ չտալու մեխանիզմները: Վերլուծաբանի կարծիքով, հրադադարի ռեժիմի` հաճախակի դարձած խախտման դեպքերը նվազագույնի հասցնելն էլ թույլ կտա հետագայում դիվանագիտական բեկում ակնկալել: