Ադրբեջանական դիվերսիայից տուժած Կարինե Դավթյանի
առողջական վիճակը բարելավվել է: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ ՊՆ
մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Դավթյանի առողջական
վիճակը բարելավվել է: Նա արդեն օրական մի քանի անգամ շնչում է առանց սարքավորման,
բայց լիակատար առողջության համար ժամանակ է պահանջվում»,-հայտարարել է նա:
Հովհաննիսյանը նաև հայտարարել է, որ կնոջ մեկ աչքը վնասվել է և կփոխարինվի
արհեստականով:
Հովհաննիսյանը նշել է, որ
Բաքուն դիմել է Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին, Քարվաճառում ձերբակալված
Ադրբեջանի քաղաքացու ձերբակալության մասին տեղեկություն ստանալու նպատակով, իսկ
հաստատման դեպքում որոշել նրա կարգավիճակը: Ընթանում է հետաքննություն,
դատախազությունը հանդես է կգա հայտարարությամբ, որից հետք պարզ կդառնան այն
հոդվածները, որոնց հիմնան վրա դիվերսանտը մեղադրվում է, և որոնց հիման վրա էլ
կսահմանվի այդ անձանց հետ շփման կարգը»,-եզրափակել է նա:
Նշենք, որ անցյալ շաբաթ է
հայ-ղարաբաղյան սահմանի հատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը կրկին դիվերսանտային ներթափանցման փորձ էր ձեռնարկել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, ՊԲ ձեռնարկած
օպերատիվ գործողությունների շնորհիվ հակառակորդի դիվերսանտների խումբը ժամանակից
շուտ հայտնաբերվել է, իսկ անդամների մի մասը ձերբակալվել է, մյուսները դիմել են
փախուստի: Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության, Ադրբեջանի կողմից ձեռնարկած դիվերսիայի
արդյունքում ձերբակալվել է Գյուլին Շահբազ Ջալալօղլուն (ծնվ. 1968թ.,
հաշվառված`Միրբաշիրի շրջանի Կապանլու գյուղում): ԼՂՀ ՊԲ հրապարակել է նաև
լուսանկարներ, որոնք ապացուցում են ԼՂՀ տարածք ադրբեջանական դիվերսիոն խմբի
ներթափանցման փորձի մասին: Ի դեպ, ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման
ընթացքում հայկական կողմը նույնպես կրել է կորուստներ: Կրակոցների ընթացքում
զոհվել է հայ սպա, մայոր Սարգիս Աբրահամյանը (ծնվ. 1972 թ.) և վիրավորվել է մի
կին`Կարինե Դավթյանը (ծնվ. 1977 թ.): -կ-