Արցախի հետ սահմանին մաքսակետի վերաբերյալ լուրեր են տարածվում Հայաստանում հերթական հակառուսական հիստերիայի համար. ոչ մի մաքսակետ չի լինի, լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ, Հայաստանի առաջին նախագահի անվտանգության գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
ՙԱրևմուտքի և Հայաստանում վերջինիս շահերը սպասարկող կառույցների ու ուժերի զինանոցում Մոսկվայի հետ տեղեկատվական պայքարի համար բազմաթիվ կան: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցման դեպքում մաքսակետ տեղադրելու հարցը նման գործիքներից մեկն է՚,- ասել է Մանուչարյանը:
Իսկ ընդհանուր առմամբ, փորձագետի կարծիքով, աշխարհը հիմա Ղարաբաղով զբաղվելու ժամանակ չունի`ՙԻսլամական պետության՚ կողմից սպառնալիքի պայմաններում: Այդ սպառնալիքն ուղղակի առնչություն ունի Հարավային Կովկասի հետ, քանի որ Ադրբեջանում արդեն այսօր իսլամիսներին շատ համակրողներ կան: ՙՉեմ զարմանա, եթե մի գեղեցիկ օր հայկական և ադրբեջանական բանակներն ուս ուսի կամ զուգահեռ պայքարեն իսլամական արմատականների դեմ: Այդ օրը սարերի հետևում չէ, խնդիրը խիստ ակտուալ է՚,- նշել է Մանուչարյանը: