Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի ԱՄՆ-ում:
Ինչպես հաղորդում է «Սպարտակի» պաշտոնական կայքը, Մովսիսյանն արդեն մեկնել է
Նահանգներ, որտեղ նոյեմբերի 26-ին բուժզննման արդյունքում կնշանակվի վիրահատության
օրը, որը կընթանա Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:
Ռուսաստանի առաջնության 16-րդ փուլում
«Զենիթի» հետ խաղի ընթացքում Մովսիսյանի ստացած ծնկի վնասվածքը հին վնասվածքի
ռեցիդիվ է դարձել, ինչի արդյունքում հարձակվողի մոտ մենիսկին առնչվող խնդիրներ են ծագել:
Մինչև ԲԿՄԱ հետ խաղն սպասվում էր, որ Մովսիսյանը մինչև ձմեռային ընդմիջումը կխաղա
«Ռոստովի» և «Վոլգայի» հետ հանդիպումներում` ցավազրկող ներարկումների ազդեցության
տակ, սակայն այն բանից հետո, երբ շաբաթ օրը ԲԿՄԱ հետ խաղում Մովսիսյանին
փոխարինեցին, Վալերի Կարպինը հայտարարեց որոշումը փոխելու մասին: