ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚ Հայաստանում առաջատարն է բրենդի ճանաչելիության ցուցանիշներով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2013թ. հուլիսին անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նշված ժամանակահատվածում ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚ բացարձակ առաջատար է Երևանում ու Հայաստանի այլ խոշոր քաղաքներում բրենդի իմացության բոլոր պարամետրերով: Բանկը Top of Mind ցուցանիշով առաջատարն է Հայաստանում (ամենից հաճախ հարցման մասնակիցները առաջին բանկ նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկը), ինչպես նաև ունի ամենամեծ ցուցանիշը ընդհանուր ինքնաբուխ գիտելիքներով մարզերում, Երևանում և ամբողջ Հայաստանում:
Աղբյուրի համաձայն, հետազոտությունը ցույց է տվել, որ ընդհանուր ինքնաբուխ գիտելիքների ցուցանիշով ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚ շարունակում է առաջին տեղում մնալ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Դրական վերաբերմունքի ցուցանիշն աճել է 2,9%-ով, նախորդ կիսամյակի ցուցանիշի համեմատ: ՙՎՏԲ-Հայաստան Բանկն՚ արժանացել է հարցվածների դրական գնահատականների առավելագույն քանակին: Որպես ամենավստահելի բանկ շարունակում է ընկալվել ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚: Այս ցուցանիշով (19.1%) այն գրեթե կրկնակի գերազանցում է իր ամենամոտ մրցակցին:
Հարցումն անցկացվել է Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում`1200 մասնակցի շրջանում: Հարցվողների ընտրությունը իրականացվել է պատահականության սկզբունքով` հաշվի առնելով այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են ընտանիքի եկամուտը, հարցվածների տարիքը և այլն: Հետազոտության արդյունքում վստահելիության հավանականությունը բոլոր հաշվարկներում կազմել է α=95%, իսկ սխալվելու մակարդակը` ՞2,8%: Հարցաթերթիկների 100%-ը ստուգվել է տարբեր մեթոդներով, իսկ 46.7%-ը կրկնակի ստուգվել են IPSC ընկերության աշխատակիցների կողմից հեռահոսազանգերի և հարցվածների տներ այցերի միջոցով:
Հիշեցնենք, որ ՙԱյ Փի Էս Սի՚ քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտն արդեն հինգերորդ կիսամյակն անընդմեջ անցկացնում է հետազոտություն Հայաստանում բանկերի բրենդների ճանաչելիության ոլորտում:
Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին; ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ: