Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը` Ն.Ս.Օ.Տ.Տ. արեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ: Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին նախագահի մամլո գրասենյակից, նախագահը նշել է, որ այդ ժողովը դարակազմիկ իրադարձություն է, քանի որ հանգամանքների բերումով դարեր շարունակ հնարավոր չի եղել գումարել Հայոց Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի ժողով:
Իր ելույթուն նախագահն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նդգծելով, թե ողջ աշխարհի հայության պարտքը ապագայում նոր ցեղասպանությունների կանխումն է: ՙԱյս օրերին Սիրիայում շարունակվում է կործանարար քաղաքացիական պատերազմը, որը դարձավ սիրիահայ համայնքի ծանրագույն փորձությունը: Սիրիայում կատարվողը մեր ամենամեծ ցավն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ցանկանում ենք, որ ստեղծված իրավիճակի համար հնարավորինս արագ քաղաքական հանգուցալուծում գտնվի և դադարեցվի արյունահեղությունը մեր բարեկամ երկրում՚, - ընդգծել է պետության ղեկավարը: