Ադրբեջանի և Հայաստանի
նախագահների Սոչիի հանդիպման նախնական արդյունքը հաջող էր, քանի որ լարվածությունը
հայ-ադրբեջանական սահմանում և ճակատային գծում թուլացավ, որտեղ վերջին երկու
շաբաթվա ընթացքում տասնյակ մարդիկ զոհվեցին: Այդպիսի կարծիք է հայտնել բրիտանացի
փորձագետ Թոմաս դե Վաալը Քարնեգի միջազգային հիմնադրամի կայքում հրապարակված իր
հոդվածում, հաղորդում է «Թուրանը»:
Փորձագետի կարծիքով, հանդիպումից հետո Ալիևն ու
Սարգսյանը սահմանափակվեցին պատմական փաստերի և խաղաղությանը նվիրվածության
վկայակոչմամբ, իսկ հարցի էության մասին ոչինչ չասվեց, օրինակ` 1994 թվականին
հաստատված հրադադարի ռեժիմն ամրապնդելու անհրաժեշտության մասին: Առկա իրավիճակում
հրադադարի ռեժիմի խախտումը և մի քանի տասնյակ երիտասարդների զոհվելը դառնում է
«նորմա»: Մասնավորապես, 2011 թվականից բանակցությունների սեղանին է «լարվածության
հետաքննման մեխանիզմը», որը, սակայն չի իրագործվում: Այդ հարցը Սոչիում
չբարձրացվեց: Դե Վաալի կարծիքով, Ռուսաստանը հրահրում է հակամարտություն, որպեսզի
կառավարի իրավիճակը: Պուտինն իրավիճակն օգտագործում է իր խաղաղարարությունը
ցուցադրելու համար:
Անդրադառնալով Սոչիի հանդիպումից առաջ Ադրբեջանի
նախագահի աննախադեպ ակտիվությանը Twitterе-ում, ով հանդես էր գալիս
ռազմաշունչ ուղերձներով, փորձագետը դա որակել է, ավելի շուտ, «թատերական տարրեր»,
քան պատերազմ սկսելու նշաններ: Սակայն կան իրական զոհեր, և նրանց թիվն աճում է:
Ինչ վերաբերում է
Սարգսյանին, ապա, ինչպես նշում է դե Վաալը, Սոչիից հետո նա «մաչոյի ոճով»
հայտարարում է, որ Հայաստանն ունի 300 կմ-ից ավելի գործողության շառավղով բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են այնպիսի ավերակների վերածել Ադրբեջանի քաղաքները, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: «Այս ամենը խոսում է այն մասին, որ
Ռուսաստանը հակամարտության կարգավորմանն առնչվող
գաղափարներ չունի: Ռուսաստանը ձգտում է առավելագույնս օգտագործել առկա
ստատուս-քվոն», - նշել է փորձագետը:
Ինչ վերաբերում է մյուս
երկրներին, ապա ԱՄՆ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան օգտագործում է Ադրբեջանի և Հայաստանի
ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար,: Ֆրանսուա Օլանդը նույնպես
նախագահներին հրավիրում է Փարիզ: Իսկ Պուտինը վերադառնում է ուկրաինական խնդրին: Նա առաջիկանում Ղարաբաղի
առնչությամբ հանդիպում անցկացնելու համար գաղափարներ չունի: