Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ին` օգոստոսի 8-ին ժամը 09:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին, տեղեկացնում է ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, վրացական ընկերությունը նախատեսում է օգոստոսի 8-ին եւ 9-ին իրականացնել վերանորոգման աշխատանքներ ՙԿրասնի Մոստ՚ գազաչափիչ կայանում: