Հայ ժողովրդի համար վարչապետ Տիգրան Սարգսյանից ազատվելու միակ ճանապարհը դա սուիցիդն է: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի Սոցիալ Դեմոկրատական ՙՀնչակյան՚ կուսակցության անդամ, Երևանի ավագանու թեկնածու Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակեց Տիգրան Սարգսյանին, ով իր գործունեության ընթացքում ենթարկվել էր բազմաթիվ քաղաքական ուժերի և տնտեսագետների սուր քննադատությանը: Վերանշանակվեցին նաև ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքերով, նախագահը Տիգրան Սարգսյանին նպատակադրված նշանակեց վարչապետի պաշտոնում, որպեսզի երկում առկա վատ սոցիալ-տնտեսական իրավիճակի քննադատությունն ուղղվի նրան: ՙՀայ ժողովուրդն այլ շանսեր չունի Սարգսյանի ՙբեղմնավոր՚ գործունեությունից ազատվելու, բացին նրա ինքնասպանությունը՚,-հայտարարել է քաղաքական գործիչը: Նա նաև նկատել է, որ Հայաստանը վերածվել է ՙվարունգային՚ երկրի, որտեղ նախագահը մտածում է ոչ թե երկրի կառավարման, այլ վարնունգը ճիշտ աճեցնելու մասին: Ընդդիմադիրը նաև հայտարարել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հասարակական կազմակերպությունների միջոցով գողանում է պետբյուջեի միջոցները: