Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է
ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու
ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
վարչությունից, ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները
մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումների կատարման
ընթացքի և քայլերի վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը պատկան գերատեսչությունների
ներկայացուցիչներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որևէ
շեղում սահմանված ժամանակացույցից, և խնդիրների ի հայտ գալու դեպքում դրանք
ներկայացնել պարբերաբար անցկացվելիք խորհրդակցությունների ժամանակ: