Երկամյա լռությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն ինքնին դրական փաստ է, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Խոսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին`նա ընդգծել է, որ ՄՄ-ին անդամակցությունը ՙկապույտ երազանք՚ չէ Հայաստանի համար, սակայն հաշվի առնելով հանրապետության տնտեսական շահերը և անվտանգությնա հարցերը`դա ամենանպատակահարմար որոշումն է:
Անդրադառանալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի`դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցին`Սահակյանը նշել է, որ այն թույլ կտա լուծել շատ հրատապ տնտեսական խնդիրներ, ինչպես նաև անվտանգության հարցերը: