Գյումրիում
ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի կատարած հանցագործությունը տեղի է
ունեցել ռուսական 102-րդ ռազմակայանի սահմաններից դուրս, հետևաբարի, այդ
հանցագործությունը պետք է հետաքննեն և դատեն Հայաստանի քննչական մարմինները`
Ռուսաստանի իրավապահ մարմինների ամենագործուն մասնակցության պայմաններում` ի դեմս գլխավոր
զինդատախազության, քանի որ այդ գործը ենթակա է նրանց քննությանը: Այդ մասին
հայտարարել է Ռուսաստանի փաստաբանների միության փոխնախագահ Ալեքսեյ Բինեցկին:
«Ես
կարծում եմ, որ այսօր Ռուսաստանի քաղաքացիները կամ մոսկվացիները, գոնե, պետք է
գնային Հայաստանի դեսպանատան մոտ, ծաղիկներ դնեին, ներողություն խնդրեին, ասեին,
որ մենք հայերի հետ ենք` այդ տարաբախտ ընտանիքի և նրանց հարազատների կողքին: Այ դա
կլիներ բարեկամության, համագործակցության իրական դրսևորում և ապացույց այն բանի,
որ մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր երկրներին, այդ թվում` այն երկրներին,
որտեղ գտնվում են մեր ռազմակայանները», - հայտարարել է Բինեցկին: