Արարատի ոսկու կորզման գործարանում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի բացումն ակնհայտորեն
ցուցադրում է հայ-ռուսական համագործակցության դինամիկան, ինչպես ներդրումների,
այնպես էլ առևտրա-տնտեսական համագործակցության ոլորտում: Այս մասին այսօր
լրագրողներին հայտարարել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Նրա
խոսքով, սա ներդրումային երկրորդ օբյեկտն է, որը բացվում է 2014 թվականին: Այս
տարվա մարտին տեղի ունեցավ բժշկական իրերի գործարանի բացումը, իսկ այսօր
շահագործման է հանձնվում նոր գործարանը, որը զինված է ամենաժամանակակից
տեխնոլոգիաներով: Նշված երկու նախագծում ներդրվել է մոտ 250 մլն.դոլար: Նախագծի
իրականացման դինամիկան (մեկ տարի) նույնպես խոսում է հայ-ռուսական
համագործակցության դինամիկայի մասին: Ընդ որում, փոխադարձ ապրանքաշրջանառության
աճի տեմպերը 2013 թվականին կազմել են 10%, իսկ 2014-ի առաջին 3 ամիսներին` մոտ
13%: