Ադրբեջանի կառավարությունը դիմում է զանազան տարբերակները`իշխանության ղեկին ավելի երկար մնալու նպատակով, այդ պատճառով Բաքուն Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի սանծազերծման չի գնա. պատերազմն ավելի վտանգավոր է Ադրբեջանի իշխանությունների, քան հայկական կողմի համար: Այդ մասին ՙFaktxeber.com՚-ին հայտարարել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի կուսակցության փոխնախագահ Նուրադդին Մամեդլին:
ՙՏարբերակներից մեկը լոկալ բնույթի ռազմական գործողություններն են ընտրությունների նախաշեմին: Բայց, ինչպես արդեն ասացի, պատերազմն ավելի վտանգավոր կլինի մեզ համար, քան հայերի, քանի որը բանակը ցավալի վիճակում է գտնվում: Բանակը մահվան մեքենայի է վերածվել հայրենիքի զավակների համար՚,- ասել է Մամեդլին:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը հազիվ թե դեմ գնա միջազգային ուժերի շահերին, որոնք շահագրգռված չեն Ղարաբաղում ռազմական գործողությունների ծավալմամբ: