Ռուսաստանի համար Վրաստանը ճանապարհ է, Հայաստանը` զենք, Ադրբեջանը` գին, «Ամերիկայի Ձայն»-ին հայտարարել է հայտնի ամերիկյան վերլուծաբան Փոլ Գոբլը: «Հայտնվելով բարդ իրավիճակում` Մոսկվան Հայաստանի նկատմամբ ճնշում է գործադրում, պարտադրելով է միանալ Մաքսային Միությանը: Այսօր Ռուսաստանն ակնհայտորեն Երևանի կողմն է, Մոսկվան Երևանին օգտագործում է բացառապես սեփական նպատակներով: Այդ լույսի ներքո Հայաստանը, որը վտանգավոր շրջան է ապրում, պետք է ղեկավարվի ոչ թե այսրոպեական, այլ երկարաժամկետ միջոցներով, կայացնելով մի շարք որոշումներ` ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով:
Հաշվի առնելով լավ տարբերակների բացակայությունը` Երևանը պետք է ընտրի չարիքներից
փոքրագույնը», - համոզված է վերլուծաբանը:
Ընդգծելով
Ղրիմը բռնազավթած Մոսկվայի մեծ սխալը` Գոբլը նշել է, որ եթե Երևանը նույնպես
ընթանա Ղարաբաղի բռնակցման ճանապարհով, Հայաստանը կբախվի նոր պատերազմի և
միջազգային մեկուսացման: Ընդ որում վերլուծաբանը երկակի ստանդարտներ ունեցող
Արևմուտքին մեղադրել է Ռուսաստանի ագրեսիվ դիրքորոշման համար: Այդուհանդերձ, Գոբլը
Ռուսաստանի համար կանխատեսում է մոոտալուտ փոփոխություններ, որոնցից կտուժեն ԱՊՀ
մյուս երկրները:
Այդ
լույսի ներքո Հայաստանն արդեն այսօր պետք է մտածի այն բանի մասին, թե ինչպիսին է
իրեն տեսնում 25 տարի անց, ինչը պահանջում
է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հիման
վրա: Իսկ Մոսկվան ցանկանում է միայն դիմակայության շարունակում, քանի որ Լեռնային
Ղարաբաղի հակամարտության կարգավորման դեպքում նրա համար չափազանց բարդ կլինի
Երևանի նկատմամբ ճնշում գործադրելը: Ուստի, եթե Հայաստանը շարունակի Ռուսաստանը
դիտարկել որպես իր միակ դաշնակից, ապա նրանից կախված կմնա դեռ շատ երկար ժամանակ»,
- ամփոփել է Գոբլը: