Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հերքել է այն տեղեկատվությունը, թե երկրորդ նախագահի գրասենյակը համագործակցություն է սկսել ամերիկյան Aristotle լոբբիստական խմբի հետ: ՙԴա իրականությանը չի համապաատսխանում՚, - հավաստիացրել է Սողոմոնյանը:
Հունիսի 25-ին ՙԺամանակ՚ թերթը տարածել է տեղեկատվություն, որի համաձայն, երկրորդ նախագահի գրասենյակը վերջերս որոշել է համագործակցություն սկսել ամերիկյան Aristotle լոբբիստական խմբի հետ: Ըստ պարբերականի տվյալների, կազմակերպությունը, հիմնականում, զբաղվում է լոբբիստական գործունեությամբ ԱՄՆ պետական և քաղաքական շրջանակներում` օտարրեկրյա քաղաքական գործչի օգտին, Իսկ կազմակերպության հետ աշխատանքը կհամակարգի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Նաև նշվում է, որ ԱՄՆ նախկին դիվանագետն ակնկալում է համագործակցել, հիմնականում, ԱՄՆ ՙՀայ դատի՚ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի հետ: