Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հոկտեմբերի 12-ին այցելեց Երևանի կոնյակի գործարան: : Այս մասին տեղեկությունն տեղադրված է ընկերության ֆեյսբուքյան էջում` www.facebook.com/ArArAtMuseum :Ըստ նախատեսված ծրագրի` պատվիրակությունը այցելեց Երևանի կոնյակի գործարանի հնացման արտադրամաս, որտեղ ծանոթացավ հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական պրոցեսին:
Տոմիսլավ Նիկոլիչը կանգ առավ նաև ՙԽաղաղության տակառի՚ մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, այն կոչվում է ՙխաղաղության՚, քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահը իր ստորագրությունը թողեց նաև գործարանի հուշագրքում:
Ըստ ավանդույթի` Երևանի կոնյակի գործարանի հնացման արտադրամասի նախագահական անցուղին համալրվեց Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի անվանական տակառով: Տոմիսլավ Նիկոլիչը Երևանի կոնյակի գործարան այցելած 27-րդ նախագահն է, որի պատվին այստեղ կոնյակի սպիրտ է հնացվում:
Պարոն Նիկոլիչին որպես նվեր հանձնվեց գործարանի հնագույն սպիրտներից պատրաստված կոնյակ` ԱՐԱՐԱՏի բացառիկ հավաքածուից:
Երևանի կոնյակի գործարանը՝ ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ արտադրողը, 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակագործության ավանդույթների հետնորդն է: ԵԿԳՆ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից մեկը և խաղող մթերող ամենամեծ ընկերությունը: 1999 թվականին Երևանի կոնյակի գործարանը անդամակցել է ալկոհոլի համաշխարհային շուկայի համաառաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին, որը միավորում է անպիսի ապրանքային նշաններ, ինչպիսիք են՝ Չիվասը (Chivas` շոտլանդական վիսկի) Աբսոլյուտը (Absolut` շվեդական օղի), Մարտելը (Martell` ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի):