Ցանկության դեպքում Հայաստանի իշխանությունները հեշտությամբ կբացահայտեին 2008 թ. մարտյան իրադարձությունների պատճառները, այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը`ներկայացնելով 2008 թ. Երևանում մարտյան իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախագիծը:
ՙԵս այդ սպանությունները բացահայտելու կամք, ցանկություն չեմ տեսնում մեր իրավապահ մարմինների մոտ: Եթե իշխանությունները քաղաքական կամք ունենան, գործը շատ հեշտ կբացահայտվի՚,- ասել է Ջհանգիրյանը: Ավելին, նա ենթադրություն է հայտնել, որ հանրապետականների մեծ մասը նույնպես ցանկանում է, որպեսզի մեղավորները պատժվեն: Իսկ թե կստեղծվի հանձնաժողովը, Ջհանգիրյանը դժվարացել է ասել: