Հոկտեմբերի 17-ին Երևանում
սկսվել
է
ՙԱրևելյան գործընկերության՚ և Սևծովյան
տնտեսական
համագործակցության
կազմակերպության
(ՍՏՀԿ)
երկրների
կրթության
նախարարների
հաամաժողովը,
որի
աշխատանքին
մասնակցում
են
նաև
Հայաստանում
ԵՄ
պատվիրակության
ղեկավար
Տրայան
Հրիստեան,
ԵԽ
կրթության
դեպարտամենտի
ղեկավար
Շուր
Բերգենը,
Եվրոպական
ուսանողական
միության
գործադիր
կոմիտեի
նախագահ
Ռոկ
Պրիմոչիվը,
ինչպես
նաև
պատվիրակություններ
Ռումինիայից,
Ռուսաստանից,
Բելառուսից,
Բուլղարիայից,
Վրաստանից,
Մոլդովայից
և
Ուկրաինայից:
Համաժողովի
արդյունքում
կընդունվի
համատեղ
հայտարարություն:
Իր ելույթում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, մասնավորապես,
նշել
է,
որ
նման
միջոցառումները
հարմար
հարթակ
են
եվրոպական
ողջ
տարածությունում
փոխգործակցության
հեռանկարների
քննարկման
համար:
ՙԲարձրագույն
կրթությունն
արագ
փոխվող
աշխարհի
պայմաններում
հատուկ
նշանակություն
է
ստանում:
Եվ
կրթական
համակարգի
զարգացումն
ՙԱրևելյան
գործընկերության՚
երկրներում,
ինչպես
նաև
արդյունավետ
բարեփոխումների
անցկացումը
ԵՄ
ուշադրության
կենտրոնում
են:
Եվրամիությունը
ֆինանսական
աջակցություն
է
ցույց
տվել
և
այսուհետև
էլ
ցույց
կտա
այդ
բնագավառում
տարբեր
ծրագրերի
իրագործմանը:
Այդ
ծրագրերից
օգտվել
են
հազարավոր
ուսանողներ՚,
- հայտարարել
է
նա:
Հիշեցնենք, որ 2012
թվականի
հուլիսին
Հայաստանը
3 տարով
ստանձնել
է
Բոլոնյան
գործընթացի
քարտուղարությունը: