Ոսկերչական իրերը պետք է Հայաստանի շուկայում հայտնվեն
միայն որակի համապատասխանության ուղղությամբ կատարված հետազոտություններից հետո:
Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Տեղեկացված և
պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքերով,
կատարված հետազոտությունները վկայում են այն մասին, որ ոսկերչական իրերի վրա ոչ պատշաճ կերպով դրված
Սասունցի Դավթի պատկերով դրոշմը մեծացնում է կեղծիքի ռիսկը: Փորձագետը հիշեցրել է,
որ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2006 թվականին
ընդունված որոշման, ոսկերչական իրերի վրա պետք է դրված լինի Սասունցի Դավթի պատկերով դրոշմ, ինչպես նաև նշվի ոսկու
հարգը: Հետազոտության արդյունքում փորձագետները բացահայտել
են, որ բազմաթիվ ոսկերչական
իրերի վրա այդ դրոշմը
հստակ չի երևում, ինչպես
նաև անհնար
է կարդալ
լիցենզավորված ընկերության ծածկագիրը, որը դնում է հարգը:
Նրա խոսքերով, ստեղծված իրավիճակը կեղծարարությունների հիմքեր է
ստեղծում: «Ոսկու վրա տեղադրված ծածկագրերով կարելի է իմանալ, թե որ ընկերությունն
է դրել հարգը, հետևաբար, անհրաժեշտության դեպխքում նաև իմանալ, թե ումից պահանջել,
սակայն, դրոշմերի ոչ հստակ տեղադրման արդյունքում սպառողը զրկվում է այդ
հնարավորությունից»,-պարզաբանել է Պիպոյանը: Նա տեղեկացրել է, որ նման դրոշմեր
դնող ընկերությունները ոսկերիչներին են մեղադրում կոմպետենտ չլինելու մեջ, իբր
նրանք իրենք են փչացնում այդ դրոշմները: Ելնելով ստեղծված իրավիճակից, Պիպոյանը
գտնում է, որ պրոբլեմը լուծելու համար անհրաժեշտ է կազմակերպել հանրային
քննարկումներ, ներգրավելով շահագրգիռ կողմերին:
Հիշեցնենք, որ 2013 թվականի
դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը էկոնոմիկայի նախարարությանը
հանձնարարել էր ստուգել Երևանի կենտրոնի ոսկերչական իրերի շուկան: «Առևտրականները
պարբերաբար բողոքում են կառավարության շենքի մոտ: Ես ծանոթացա էկոնոմիկայի
նախարարության կողմից այդ հարցի վերաբերյալ պատրաստած փաստաթղթին, և այն արմատապես
տարբերվում է նրանից, ինչ որ տպագրում են ԶԼՄ-ները»,-այն ժամանակ ասել էր
վարչապետը: Մասնավորապես, աշխատակիցները բողոքում են աշխատանքի պայմաներից,
հակասանիտարիայից, հակահրդեհային անվտանգությունից: Գնորդների մոտ կասկած է
առաջացնում հարգի բացակայությունը ոսկերչական իրերի վրա: «Խնդիրը մեզ համար կարևոր
է նաև նրանով, որ շուկայում աշխատում է 7 հազար մարդ: Հետևաբար, առաջին հերթին
էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես նաև շուկաների վերահսկողություն իրականացնող
Տեսչությունը, ՊԷԿ-ը, առողջապահության և ԱԻ նախարարությունները պետք է այդ
ստուգումներն սկսեն համատեղ, սինխրոն ռեժիմով»,-եզրափակել է փորձագետը: