ԵԱՀԿ Մինսկի խմբի
ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ է արել վերականգնել ԼՂՀ հակամարտության
կարգավորման լայն ձևաչափով բանակցությունները:
«Կիպրոսի հույները և թուրքերը հայտարարեցին, որ ձենամուխ
են լինում կարգավորման լայն ձևաչափի բանակցություններին: Իսկ ինչու նույն բանը չի
կարող տեղի ունենալ նաև Լեռնային Ղարաբաղում»,-գրել է Թվիթերի իր էջում Ուորլիքը:
Ի պատասխան, ԼՂՀ արգործնախարարությունը Թվիթերում գրել
է. «Մենք համաձայն ենք, որ եկել է լայն ձևաչափով բանակցությունների վերականգնման
ժամանակը` Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությամբ»: