Փարիզում սկսվել է Հայաստանի
նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին
Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը£
Այս հանդիպմանը նախորդել է երկու առաջնորդների
հանդիպումը`ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից համանախագահների
մասնակցությամբ: Իսկ մինչ այդ կայացել է Ֆրանսիայի և Հայաստանի առաջնորդների դեմ
առ դեմ հանդիպումը:
Նշենք, որ Փարիզում բանակցությունները տեղի են
ունենում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա
Օլանդի նախաձեռնությամբ: