Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մի շարք նախկին և գործող աշխատակիցներ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում են իրականացրել հայ օլիգարխի պատվերով:
ՙՀայկական ժամանակի՚ իրազեկ աղբյուրների համաձայն, բոլորովին վերջերս հայտնաբերվել է ԱԱԾ-ից դուրս գաղտնալսումներ իրականացնող ապօրինի մարմին, որի տրամադրության տակ, չգիտես ինչպես, հայտնվել են ԱԱԾ-ի կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք և հզոր գաղտնալսող սարքավորումներ:
Այս գործի շրջանակներում այժմ երեք հոգի պահվում են ՙԵրևան-Կենտրոն՚ քրեակատարողական հիմնարկում և արդեն ցուցմունքներ են տալիս: Այդուհանդերձ, քրեական գործ չի հարուցվել, և ձերբակալության փաստը որևէ կերպ չի ձևակերպվել: Գործի նյութերն ամբողջությամբ պատրաստ են և ցանկացած պահի կարող են ընթացք ստանալ։