Հակազդման էսկալացիան,
ատելության
հռետորաբանությունը
և
սպառազինությունների
մրցավազքը
ձգձգված
չկարգավորված
հակամարտությունների
պայմաններում
լրջագույն
սպառնալիքներ
են
հանդիսանում
մեր
ընդհանուր
անվտանգության
համար՝
հանգեցնելով
լարվածության
մեծացմանը
և
պայթունավտանգ
իրավիճակների:
Այդ
մասին
ասվում
է
Ծաղկաձորում
ընթացող
ԱՊՀ
մասնակից
պետությունների
անվտանգության
մարմինների
եվ
հատուկ
ծառայությունների
ղեկավարների
խորհրդի
35-րդ
նիստի
մասնակիցներին
նախագահ
Սերժ
Սարգսյանի
հղած
ուղերձում:
Նախագահի ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ միջազգային
ահաբեկչությունը,
անդրազգային
հանցավորությունը,
բնական
կատակլիզմները,
տեխնածին
աղետները
վտանգավոր
երևույթների
բնավ
ամբողջ
ցանկը
չէ,
որոնց
հետ
այսօր
բախվում
է
մարդկությունը:
ՙԺամանակակից
մարտահրավերների
և
սպառնալիքների
կործանարարությունն
ու
ողբերգական
հետևանքները
հաստատում
են
դրանց
հակազդման
նոր,
ավելի
արդյունավետ
եղանակներ
ու
միջոցներ
գտնելու
անհրաժեշտությունը՚,
- ընդգծել
է
նախագահը:
Սերժ Սարգսյանի համոզմամբ, վերոնշյալ երևույթների կանխման և հակազդման գործում հատուկ դեր է վերապահված անվտանգության մարմիններին ու հատուկ
ծառայություններին,
որոնք
առանձնանում
են
իրենց
շարքերի
համախմբվածությամբ,
տոկունությամբ,
բարձր
պրոֆեսիոնալիզմով
և
հասարակության
շահերին
նվիրվածությամբ
և
ազգային
անվտանգության
սպառնալիքների
դեմ
պայքարում
կանգնած
են
առաջին
գծում՝
ի
նպաստ
մեր
պետությունների
կայուն
զարգացման
և
բարգավաճման:
ՙԱՊՀ
մասնակից
պետությունների
անվտանգության
մարմինների
և
հատուկ
ծառայությունների
ղեկավարների
խորհուրդը
կարևոր
գործիք
է
տարածաշրջանային
և
միջազգային
անվտանգության
ապահովման
գործում:
Հուսով
եմ,
որ
խորհրդի
35-րդ
նիստը
կարևոր
քայլ
կդառնա
այդ
ոլորտում
մեր
ավանդական
բարեկամական
փոխհարաբերություններով,
ընդհանուր
պատմության
ամուր
կապերով
կապված
պետությունների
միջև
վստահության
ամրապնդման
և
համագործակցության
խորացման
ուղղությամբ՚,
- եզրափակել
է
նախագահը`
խորհրդի
նիստի
մասնակիցներին
մաղթելով
հաջող
և
արդյունավետ
աշխատանք,
նոր
ձեռքբերումներ,
հաջողություններ
և
բարօրություն: