Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին հաղորդել է կառավարության պաշտոնական կայքը:
Մինչ այդ Վաչե Գաբրիելյանն զբաղեցնում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը: Այդ պաշտոնում նրան փոխարինել է Դավիթ Հարությունյանը: