«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի
խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը սկսեց թողարկել և սպասարկել ոչ կոնտակտային
պլաստիկ քարտեր Visa payWave տեխնոլոգիայով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, դա թույլ է տալիս
իրականացնել ակնթարթային վճարումներ բոլոր այն առևտրային կետերում, որտեղ
տեղադրված են ոչ կոնտակտային վճարման հնարավորություն ունեցող հաշվարկային սարքեր:
Աղբյուրի համաձայն, կարիք չկա վճարային քարտն անցկացնել կամ տեղադրել վճարային տերմինալի մեջ,
ստորագրել անդորրագիր կամ մուտքագրել PIN–կոդ (մինչև 10.000 ՀՀ դրամին
համարժեք գործարքի դեպքում): Այն ընդամենը պետք է մոտեցնել դրամարկղի մոտ
տեղադրված հաշվարկային սարքին, և վճարումն ընդունված է: Հարկավոր է նշել, որ
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ոչ կոնտակտային վճարային
տերմինալները կարող են ընդունել VISA payWave համակարգի բոլոր վճարային
քարտերը` անկախ էմիտենտ բանկից կամ երկրից, որտեղ թողարկվել է տվյալ վճարային
քարտը:
VISA PayWave յուրահատուկ տեխնոլոգիան հիմնված է չիպային քարտերի համար EMV միջազգային ստանդարտների օգտագործման վրա և ապահովում է քարտերի ու վճարային տերմինալների ֆունկցիոնալ համատեղելիությունը ամբողջ աշխարհում, ինչը
կազմում է ավելի
քան 50 երկիր`
ներառյալ Հայաստանի ամենամոտ գործընկերներին` Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս և Վրաստան: Այսօրվա դրությամբ Երևան քաղաքի տարբեր առևտրային կետերում գործում է Առէկսիմբանկի թվով 12 վճարային տերմինալ Visa payWave քարտերի ընդունման հնարավորությամբ: Մինչև 2015 թվականի գարուն Բանկը նախատեսում է տեղադրել նույն քանակությամբ տերմինալներ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`
«Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի,
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը Visa
և MasterCard տիպի ակտիվ քարտերով գտնվում է համակարգի
առաջատարների տասնյակում, 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ համապատասխանաբար
ունենալով 20 հազար և 12 հազար քարտ, որոնց տարեկան աճը համապատասխանաբար կազմել է
9,1% և 36,5%: Բանկի քարտերով կատարված պլաստիկ տրանսակցիաների ծավալը 2013
թվականին գերազանցել է 41 մլրդ դրամը, աճելով տարեկան կտրվածքով`5.6%: Սեփական
POS- տերմինալների թվով բանկը գտնվում է 8 տեղում – 316 հատ, իսկ բանկոմատների
թվով` 9 տեղում - 79 հատ: Visa և MasterCard միջազգային քարտերի հետ մեկտեղ բանկը թողարկում և
սպասարկում է նաև տեղական ArCa քարտեր (երկու տարվա աճը` ավելի քան 2 անգամ):
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը Հայաստանում առաջինը դարձավ Visa-ի լիիրավ,
թողարկելով առաջին Visa քարտերը, ինչպես նաև գործարկելով ինտերնետ-էկվայրինգի
առաջին նախագիծը:
Նշենք, որ Առէկսիմբանկի, հիմնադրվել է 1998 թվականին:
«Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն 2007 թ ձեռք բերեց հայկական Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80%-ը:
2008 թ. Հուլիսին Գազպրոմբանկի մասնաբաժինը հասավ 94.15%-ի, իսկ 2008 թ.
Սեպտեմբերին Գազպրոմբանկը Ռայֆֆայզենբանկից գնեց մնացած 5,85%-ը, դառնալով
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի միակ սեփականատերը: