ԵԱՀԿ գործող նախագահ,
Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերը ողջունել է ԵԱՀԿ ՄԽ
համանախագահների հայտարարությունը, որն արվել է 1994 թվականի հրադադարի համաձայնագրի
կնքման 20-ամյակի կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ԵԱՀԿ մամուլի
ծառայությունը:
ԵԱՀԿ գործող նախագահը շնորհակալություն է հայտնել
համանախագահներ Իգոր Պոպովին /Ռուսաստան/, Ժակ Ֆորին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին
/ԱՄՆ/, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին
իրենց միջնորդական ջանքերի համար:
Բուրկհալտերը հիշեցրել է, որ հրադադարի
համաձայնագիրը վերջ է դրել պատերազմին, բայց դրա հետևանքները մինչ այժմ վնաս են
հասցնում Հարավային Կովկասում բնակվող մարդկանց ամենօրյա կյանքին:
ԵԱՀԿ նախագահը միացել է հայերին և ադրբեջանցիներին
ուղղված համանախագահների կոչին` ՙանհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել խաղաղության
ապահովման համար՚:
1994 թվականի հրադադարի համաձայնագրի կնքման
20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հարավային Կովկասի
երկրներին առաջարկել են մտածել վերջին 20 տարվա ձեռքբերումների շուրջ£
Միջնորդներն ընդսմին նշում են, որ հրադադարի մասին
համաձայնագիրը չի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. ՙայն Լեռնային
Ղարաբաղի հարակից շրջանները թողեց
«գրավյալե և չկարողացավ առաջընթաց ապահովել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի
հարցում՚£ Ընդ որում, համանախագահները նշում են, որ հակամարտության լուծումը պետք
է ներառի տարրեր, որոնք նշված են համանախագահ երկրների նախագահներիª 2009-2013
թվականների հայտարարություններում, և նախատեսում են Լեռնային Ղարաբաղի հարակից
տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ և
ինքնիշխանության ու անվտանգության երաշխիքներ, միջանցք, որը կկապի Հայաստանը
Լեռնային Ղարաբաղին, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ, որը կորոշվի
ապագայումª նրա բնակչության պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ազատ
կամարտահայտման ճանապարհով, բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների
վերադարձի իրավունք, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներª այդ թվում
խաղաղապահ ուժեր