ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում օբյեկտիվ և արդարացի
է գնահատել Հայաստանում տիրող իրավիճակը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման
կարծիք է արտահայտել ԲՀԿ-ից նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Այդ
գնահատականը, իհարկե, նորություն չէ, բայց քանի որ իրենից հնչեց առաջին անգամ, ապա
այդ քննադատությունն ավելի արժեքավոր է: Կառավարությունը պետք է լրջորեն մտորի իր
հետագա անելիքների մասին»,-նշել է նա: Միաժամանակ Բոստանջյանը դժվարացել է
պատասխանել այն հարցին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի և կառավարության հասցեին
Քոչարյանի քննադատություննեն արդյոք հանդիսանում են մեծ քաղաքականության
վերադառնալու մտադրություն: «Քոչարյանը շատ լուրջ անձ է, և եթե նա ցանկանա այդ
անել, ապա չի ակնարկի, այլ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,-նշել է
Բոստանջյանը:
Նշենք, որ ՀՀ երկրորդ
նախագահ Ռոբերտ Քոչարյանն
իր հարցազրույցում կոշտ քննադատության էր ենթարկել ՀՀ կառավարության
գործունեությունը, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ արել նախորդներին
քննադատելու փոխարեն աշխատել: