ՌԴ կառավարության օրինագծային գործունեության հանձնաժողովը
հավանություն է տվել մեկ երկրի տարածքում մյուս երկրի քաղաքացիների գտնվելու կարգի վերաբերյալ
Ռուսաստանի և Հայաստանի միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին Ռուսաստանի
ԱԳՆ և ԴՄԾ ներկայացրած օրինագծին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի կառավարության
կայքը:
Համաձայնագիրը նախատեսում է, որ ժամանակավորապես
Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները և ժամանակավորապես Ռուսաստանի
տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացիները
30 օրվա ընթացքում կարող են ազատվել
պետության իրավասու մարմիններում գրանցվելու (ըստ բնակության վայրի
հաշվառման կանգնելու) պարտականությունից: