Օմբուդսմենների միջազգային հանձնաժողովը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին շնորհել է ՙԱ՚ դասի բարձրագույն կարգավիճակ, որին արժանանում են առավել անկախ, օբյեկտիվ և արդյունավետ աշխատող օմբուդսմենների գրասենյակները:
Վերջին երկու տարվա ընթացքում Միջազգային համակարգող հանձնաժողովը հետեւել եւ ուսումնասիրել է Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքները, որի արդյունքում հաստատել է, որ Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն եւ համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու բոլոր չափանիշներին: ՙԱ՚ դասի կարգավիճակն օմբուդսմեններին թույլ է տալիս ավելի համարձակորեն հարցեր բարձրացնել ՄԱԿ-ի և մյուս ազդեցիկ միջազգային կազմակերպությունների ամբիոններից: