ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնում է, որ հնարավոր է Մաքսային միությանն անդամագրվելու և Եվրոինտեգրման գործընթացների միջև հակասությունների վերացումը: Այս մաիսն վարչապետը հայտարարել է ՀՀ խորհրդարանում, կառավարոթյանը տրվող հարցերի ընթացքում:
ՙԵվրամիության և Մաքսային միության հետ հարաբերությունները մենք միշտ դիտարկում ենք որպես երկու փոխադարձ լրացնող ուղղություններ: Ընդ որում, փոխադարձ լրացնող են համարվում ոչ թե փաստաթղթերը, այլ քաղաքական գործընթացները: Փաստաթղթում կարող են լինել կետեր, որոնք կարող են հակասել միմյանց: Դա բնական է: Բայց դրա համար էլ գոյություն ունեն բանակցություններ, որպեսզի հնարավորինս հարթվեն այդ հակասությունները՚,-ասել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ Հայաստանն իր առջև նպատակ է դրել դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները, և այդ առումով երկիրը չի կարող միայն մեկ ռազմավարական գործընկեր ունենալ: