Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի
ներկայացուցիչները նոյեմբերի 25-ին Բաքվում հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ
Ինջիգուլյանի հետ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության
հետ զրույցի ընթացքում հայտարարել է ԿԽՄԿ երևանյանյան պատվիրակության
հաղորդակցությունների ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«ԿԽՄԿ
ներկայացուցիչները հանդիպել են Հակոբ Ինջիգուլյանի հետ, փոխանցելով նրան ընտանեկան
բնույթի նամակ: Իր հերթին, ռազմագերին նրանց է հանձնել իր հարազատներին ուղղված
պատասխան նամակը: Այսօր այդ նամակը փոխանցվել է նրա ընտանիքին»,-հաղորդել է
Ամատունին: Նա նաև հավելել է, որ դա հերթական հանդիպումն էր, իսկ
բանակցությունները շարունակվում են:
Նշենք, որ հայ
ռազմագերի Հակոբ Ինջիգուլյանը օգոստոսի 7-ից 8-ի գիշերը գերեվարվել էր
հայ-ադրբեջանական սահմանի վրա: