Հայաստանը միշտ էլ պատրաստ է Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնելուն, բայց դրա համար պաշտոնական Բուդապեշտը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՙՄենք միշտ էլ պատրաստ ենք բանակցություններին, բայց նախաձեռնությունը պետք է լինի Հունգարիայի կողմից՚,-ընդգծել է Հ ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին հունգարական իշխանությունները հայրենիք արտահանձնեցին ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որտեղ նրան ներում շնորհվեց Ադրբեջանի նախագահի կողմից: Ավելին, նրա կոչումը բարձրացվեց, և նա գրեթե հայտարարվեց ազգային հերոս: Դրանից հետո Հայաստանը դադարեցրեց բոլոր պաշտոնական կապերը Հունգարիայի հետ: