Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորանշանակ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը լքել է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության շարքերը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:
Նրա խոսքով, այդ պաշտոնը զբաղեցնելուց առաջ Քուշկյանն այդ հարցը համաձայնեցրել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Նա նաև կոչ է արել չքաղաքականացնել այդ հարցը և դիտարկել այն այլ համատեքստում: ՙՀարություն Քուշկյանը կարող է օգտակար լինել ԼՂՀ առողջապահության ոլորտին՚,- ասել է Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ 2007-2012 թթ. Քուշկյանն զբաղեցրել է Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը կոալիցիոն կառավարությունում` ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից, սակայն կոալիցիայից ԲՀԿ դուրս գալուց հետո Քուշկյանը թողել էր նախարարի պաշտոնը: