Ռուսական կողմն առայժմ Հայաստանին չի տեղեկացրել գազի գնի նոր բարձրացման մասին, մարտի 26-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանում գազի գնի թանկացումը կարող է արդյոք ազդել Հայաստանի համար գնի վրա:
Նախարարը չի բացառել թանկացումները, սակայն նշել է, որ ռուսական կողմից որևէ պաշտոնական ծանուցում չի ստացվել: ՙԵրբ ինչ-որ բան ստանանք, այն ժամանակ էլ կասենք: Պետք է հասկանանք, թե ինչ թանկացման մասին խոսքը, ինչ կարող ենք անել՚, - ասել է Մովսիսյանը: Ամեն դեպքում նախկին գազային համաձայնագրի հետ հակասություններ չեն լինի, ասել նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի համար ռուսական բնական գազի սակագնի ձևավորման վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում: Գազի բազային գինը հազար խմ դիմաց հաստատվել է 189 դոլար առաջիկա հինգ տարում: Հուլիսի 1-ից Ռուսաստանում պետք է բարձրանա գազի մեծածախ գինը մարզերի համար: Միջին թանկացումը կարող է կազմել 4,2%: