ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ երկար դադարից հետո նախօրեին Վիեննայում կայացած հանդիպումը և հույս հայտնում, որ բանակցությունները կշարունակվեն: ՙԳրեթե երկամյա ընդմիջումից հետո կայացած այդ հանդիպումը ցույց է տալիս, որ երկու ղեկավարները մտադիր են վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՚, - հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքին հավելելով, որ ԱՄՆ երկու նախագահներին կոչ է անում ակտիվորեն աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Երեքշաբթի նախագահների բանակցությունները տևել են մոտ երկու ժամ, այնուհետև նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները: