Հետխորհրդային տարածության երկրների ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Յարեմչուկը ՙ2013 թ. ռազմաքաղաքական արդյունքները՚ սեմինարի ժամանակ:
ՙՈւզում եմ նշել, որ Կիևի Մայդանում տեղի ունեցող իրադարձությունները միմիայն ուկրաինացիներին չեն վերաբերում: Նախկին ԽՍՀՄ երկրների ապագան շատ բանում կախված է Ուկրաինայում ներքին դիմակայության ելքից: Կարծում եմ, որ առաջին հերթին կոնֆլիկտի ելքը կորոշի այդ երկրների հետագա հարաբերությունները Ռուսաստանի հետ՚,- ընդգծել է նա: