Երեւանում
ներկայացվել է «Հայաստանի եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ
համաձայնագրի» դիտարկման հաշվետվությունը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան
Հրիսթեան ողջունել է հաշվետվության պատրաստումը: Դիվանագետի ասելով,
Եվրամիությունը կարեւորում է դիտարկումներն այդ ոլորտում եւ պատրաստված
հաշվետվությունը, որը թույլ կտա վերլուծել ռեժիմի արդյունավետությունը, բացահայտել
ազդեցությունը եւ չեզոքացնել թերությունները:
Ավելացնենք, որ հաշվետվությունը պատրաստել են
«Հայաստանի բաց հասարակության հիմնադրամը» եւ Գլոբալիզացիայի
եւ տարածքային համագործակցության վերլուծական կենտրոնը: Հաշվետվության պատրաստման
համար ուսումնասիրվել են միջազգային եւ ներպետական օրենքները, Հայաստանում
եվրոպական երիկրների դեսպանությունների եւ հյուպատոսական բաժինների աշխատանքը,
միգրացիոն ծառայության, ինչպես նաեւ էլեկտրոնային
ԶԼՄ-ների աշխատանքը:
Հիշեցնենք, որ «Եվրամիության եւ
Հայաստանի միջեւ մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը»
ստորագրվել էր 2012 թվականի դեկտեմբերի 17-ին: 2013 թվականի ապրիլին ստորագրվել էր
ռեադմիսիայի շուրջ հնամաձայնագիրը: Այդ երկու համաձայնագրերն ուժի մեջ են մտել
2014 թվականի հունվարի 1-ից: Դրանցից առաջինը ենթադրում է շենգենյան վիզայի
ստացման ընթացակարգի պարզեցում Հայաստանի քաղաքացիների համար, ինչպես նաեւ ԵՄ
երրներ հեշտացված մուտք Հայաստանի քաղաքացիների որոշակի խմբերի համար: Շենգենյան
վիզայի դիմաց վճարման չափը նվազեցվել է մինչեւ 35 եվրո՝ ներկայիս 60-ի փոխարեն:
Հայաստանի քաղաքացիների որոշ խմբերի, մասնավորապես, կենսաթոշակառուների եւ
երեխաների համար այն ընդհանրապես վերացվել է: