Arminfo.info



 Չորեքշաբթի, 28 Օգոստոսի 2013

Ստեփանյան Դավիթ

Հայաստանի եվրաինտեգրումը.Առասպելներ, իրականություն, մարտահրավերներ, հեռանկարներ

Հայաստանի եվրաինտեգրումը.Առասպելներ, իրականություն, մարտահրավերներ, հեռանկարներ

Որքան քիչ ժամանակ է մնում նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանի կողմից ԵՄ հետ ազատ առևտրի ¥DCFTA ¤ և Ասոցացման համաձայնագրերի նախաստորագրումից, այնքան աճում է ստորագրմանը նախապատրաստվող փաստաթղթի շուրջ լարվածությունը: Ստորագրմանը նախապատրաստվող 1500 էջանոց այդ փաստաթղթի բովանդակությունն այդպես էլ, չբացահայտված պատճառներով, չի հրապարակվում: Հետևաբար, վերլուծելով հայկական, ռուսական, իսկ մասնակիորեն նաև եվրոպական, փորձագետների միջև ընթացող վիճաբանությունները, ստիպված ես լինում ետ մղվել ոչ թե համաձայնագրի կոնկրետ կետերից, այլ դրա աշխարհաքաղաքական ընդհանուր համատեքստից: Ընդ որում, ստիպված ես լինում ընդունել, որ այդ մեթոդաբանությունը մի շարք օբյեկտիվ պատճառներով ավելի արդյուանվետ և բեղմնավոր գտնվեց, քան` ՙincognita՚ գրիֆի ներքո թաքնված DCFTA և Ասոցացման համաձայնագրերի հնարավոր վերլուծությունը:

Հայաստանի և ԵՄ միջև բանակցությունների սկզբից ի վեր այդ փաստաթղթերի շուրջ բանակցային գործընթացի ֆոնն աճեց իրականությանը հակասող բազմաթիվ առասպելներով: Դրանցից ամենագլխավորը հայաստանյան իշխանությունների և քաղաքագետների կողմից հնարած որոշակի առասպելն էր, որի համաձայն, ԵՄ հետ համաձայնագրերի նախաստորագրումը ոչ մի կերպ չի հակասում Ռուսաստանի հետ հարաբերություններին: Իսկ իրականւոթյունը, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, խոսում է ճիշտ հակառակի մասին: Առաջին հերթին խոսքը գնում է Երևանի վրա ուժգնացող ճնշումների մասին, որտեղ Ռուսաստանը, իսկ մասնակիորեն նաև Եվրոպան, կիրառում են առաջին հայացքից երկրորդական թվացող գործոններ: Առայժմ ճնշումներն իրականացվում են անվերջ դիսկուսիաների միջոցով, որոնց մասին արդեն նշվեց: Այդ բանավեճերի մասնակիցների կողմից, որոնք ընթանում են ինչպես Երևանի ու Մոսկվայի, այնպես էլ հենց Երևանում` ռուսամետ և արևմտամետ փորձագետների միջև, բերվում են ամեն տեսակի, բացառությամբ իրականությանը համապատասխանող արգումենտներ: Իրավիճակը պարզելու համար առաջարկում ենք մի քանի տարբերակ, կապված Եվրոպայի և Եվրատլանտան միության, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Հայաստանի շուրջ իրականացվող խաղերի մոտիվացման հետ:

Ստացվում է, որ Հայաստանի ասոցացված անդամության շուրջ իրարանցումն ընդգրկում է ավելի գլոբալ աշխարհաքաղաքական տարածքներ, քան ՙԱրևելյան գործընկերությանն՚ ընդգրկված 6 երկրների տարածքներն են: ՙՍառը պատերազմի՚ ավարտից հետո Եվրատլանտյան համագործակցությունը, կտրուկ փոխոխվող իրավիճակում, ձեռնամուխ եղավ նոր ՙանվտանգության գոտու՚ ստեղծմանը, ենթադրելով նաև մերձակա երկրների ինտեգրումը: Հատկանշանական է, որ ի տարբերություն շրջանառվող առասպելների, որոնց համաձայն, այդ ինտեգրման հիմքում ընկած է էկոնոմիկան, ինչպես նաև կոմունիկացիաները և նավթատարները, իրականում, դրա հիմքում ընկած է եվրոպական անվտանգությունը, ինչում, անկասկած, շահագրգռված է ԱՄՆ: Այս տրամաբանության շրջանակներում ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների հետ ԵՄ Ասոցացումը, կասկած չի հարուցում, որ հանդիսանում է ԱՊՀ 6 երկրների, այդ թվում նաև Հայաստանի, վրա արևմտյան քաղաքականության ազդեցության քաղաքական փաստաթուղթ: Մասնավորապես, Հարավային Կովկասի առնվազն 2 երկրների հետ այսօր ձևավորվում է ԵՄ և ՆԱՏՕ-ի քաղաքականության նոր ձևաչափ: Եվ այդ ձևաչափը, գոնե տվյալ պատմական փուլում, պարտադիր չի համարում Հայաստանի և Վրաստանի անդամակցությունն այդ կառույցներին: Ստացվում է, որ հատկապես այստեղ է Բրյուսելի ու Վաշինգտոնի գլխավոր մոտիվացիան` գործընկերության անհատական Ծրագրում, և այսօր այդ ծրագիրը, պարզապես, ամրապնդվում է տնտեսական նոր ձևաչափով` Ասոցացման և DCFTA համաձայնագրերի տեսքով:

Հասկանալի է, որ իրերի նման դասավորությունը Ռուսաստանին չի կարող գոհացնել: Ընդ որում, ոչ միայն տխրահռչակ և միանգամայն բնական ու իրեն արդարացված կայսերական հավակնությունների, այլ նաև սեփական անվտանգության առումով: Միայն պայթյունավտանգ Հյուսիսային Կովկասի առկայությունը, որն ուժգնորեն բորբոքվում է Վաշինգոտնի, Թուրքիայի և Քաթարի ու Սաուդյան Արաբիայի վահաբիստների կողմից, շատ բանի մասին է խոսում: Եվ այդ տարածաշրջանին հարևան Վրաստանն ու Հայաստանն, ընդգրկվելով անվտանգության արևմտյան համակարգին, ավելի կուժգնացնեն Մոսկվայի մտավախությունները: ՙԵվրոպական գործընկերոթյան՚ գաղափարը ԵՄ կողմից առաջարկվել է Ռուսաստանի ՙհին ընկերոջ՚` Լեհաստանի միջոցով, Ռուսաստանի կողմից ետխորհրդային տարածքների նկատմամբ ինտեգրացիոն հավակնությունների ամենաթեժ փուլում: Հաշվի առնելով, որ Ուկրաինան վաղուց մղվում է դեպի Եվրոպա, և որին Ռուսաստանն արդեն չի կարողանում պահել նույնիսկ գազային շանտաժով, այդ գաղափարն, անկասկած, հաջող ավարտվելու շանսեր ունի: Այս համատեքստում, Մաքսային միություն ստեղծելու Ռուսաստանի ծրագիրը, որը հեռանկարում կվերածվի Եվրասիական միության, հանդիսանում է Եվրատլանտյան համագործակցության կողմից սեփական արեալն ընդլայնելու քաղաքականությանը դիմակայելու բնական փորձ: Տարբերությունը միայն նրանում է, որ եթե ելցինյան Ռուսաստանի ժամանակ այդ ընդլայնումը տեղի էր ունենում կոպիտ ձևով, նախկին Վարշավյան պայմանագրի երկրներին ՆԱՏՕ-ի անդամ դարձնելն արագացնելով, ապա այսօր դա արվում է ՙsoft power՚ շրջանակներում, ՙտնտեսական՚ ինտեգրացիոն նախագծերի միջոցով:

Պետք է ընդունել, որ եվրաինտեգրումը, ինչպես նաև եվրասիական ինտեգրումը, Հայաստանին կարող են որոշակի տնտեսական դիվիդենտներ բերել: Այս առումով DCFTA ստորագրումը, ինչպես նաև ԵՄ կողմից 3-4 մլրդ.եվրոյի օգնության խոստումները, իրոք, Հայաստանի համար գրավիչ են: Երևանի դիրքորոշումը հիմնականում հենվում է այն բանի վրա, որ ԵՄ հետ ասոցացվելով Հայաստանը կընթանա դեպի տնտեսական բարգավաճում: Սակայն, ոչ մի հաշվարկ չկա, թե ինչպես կազդի DCFTA-ն Հայաստանի շուկայի և ներդրումային ուղղություն ունեցող տնտեսության վրա, հատկապես եվրոպական զարգացած և մրցունակ շուկա դուրս գալուց հետո: Իսկ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում Եվրոպայի հետ մրցակցելու մասին խոսելն անիմաստ է: Հետևաբար, տպավորություն է ստեղծվում, որ ոչ մի ասոցիացիա, և ոչ էլ DCFTA, գործնականում ի վիճակի չեն տնտեսական աճ ապահովել տնտեսության իրական հատված չունեցող Հայաստանին: Պատասխան չունի նաև մյուս հարցը` արդյո՞ք Հայաստանին ձեռնտու կլինի Մաքսային միությունը: Պարզ է, որ այս հարցերի պատասխանները չունի նաև կառավարությունը, ինչպես նաև երկրի քաղաքական ղեկավարությունը: Պատգամավորների հետ անգամ off records ռեժիմով շփումները ցույց են տալիս, որ խորհրդարանական մեծամասնությունը, հաստատ, չի տիրապետում թեմային, ոչինչ չգիտի և ոչինչ չի էլ կարող հասկանալ: Այս առումով կարելի է համաձայնվել այն փորձագետների հետ, որոնց մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը կամ ակտիվ երկխոսությոն չունի Ռուսաստանի հետ, կամ այն առկա է ամենաբարձր մակարդակով, երբ մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը որոշում է մեկ մարդ, որի վրա ավելի հեշտ է ճնշելը: Ընդ որում, նրանք գտնում են, որ, ցանկացած պարագայում, թե մեկը, և թե մյուսն անընդունելի են, քանի որ նման պայմաններում արտաքին խաղացողները չգիտեն, թե ինչ սպասեն այդպիսի Հայաստանից, և ինչպիսի անակնկալներ կարող է մատուցել Հայաստանի իշխանությունը: Ինչը կոմպլիմենտար հակվածություն ունեցող հայաստանյան իշխանությունների նկատմամբ առաջացնում է տոտալ անվստահության:

Ի դեպ, նման անվստահություն և անհանգստություն գոյություն ունի նաև Երևանում, ընդ որում, ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հանդեպ: Հատկապես այս հանգամանքն է, առաջին հերթին, ստիպում հանրապետության իշխանություններին հակակշիռներ փնտրել Մոսկվայի և Բրյուսելի միջև:  Օրերս այս անվստահությունն ու անհանգստությունն առաջին անգամ բացեիբաց արտահայտվեց ԱԳՆ փոխնախարար Շավարշ Կարապետյանի կողմից: Դիվանագետը, մեկնաբաբելով Մոսկվայի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանին զենք վաճառելն ընդամենը բիզնես է և ցանկացած երկրի իրավունքը, հիշեցրեց, որ ՙԵվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը նույնպես հանդիսանում է զուտ բիզնես, այն դեպքում, երբ զենքի վաճառքը միշտ էլ ունենում է քաղաքական ենթատեքստ՚: Քոչարյանի պատասխաններում ևս մեկ նշանակալից հայտարարություն հնչեց, պատասխանելով  հարցին, թե ձգտո՞ւմ է արդյոք Հայաստանը դառնալ ԵՄ անդամ: ՙԱյլ բան է, երբ մենք խոսում ենք Ասոցացման համաձայնագրի կամ DCFTA մասին: Այդ դեպքում դու չես կորցնում քո անկախությունը, կարող ես որոշումներ ընդունել սեփական մաքսային քաղաքականության վերաբերյալ: Բայց դու կորցնում ես քո որոշակի անկախությունն այդ հարցերը լուծելիս, երբ դառնում ես մաքսային ընդհանուր համակարգի անդամ՚,-ընդգծել է փոխնախարարը: 


Ի դեպ, անվտանգության հարցերում իշխանությունը վստահում է հատկապես ռուսներին, քանի որ Երևանում, Մոսկվայում, և առաջին հերթին Բրյուսելում, շատ լավ են հասկանում, որ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը Եվրոպան ոչ միայն չի ցանկանում, այլ նաև չի կարող` ելնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից: Այսօր այդ դերը կատարում է Մոսկվան, 102-րդ ռազմական բազայի միջոցով: Հետևաբար, հարվածի տակ դնել հայկական իրական Արցախի առկայությունը, ինչպես նաև լավ կամ վատ, բայց գոնե անկախ հայկական պետության առկայությունը, հանուն Հայաստանի եվրաինտեգրման խաբուսիկ հեռանկարի, հաստատ, կլիներ ոչ ճիշտ և իրականությունը չարտացոլող որոշում: Ինչքան էլ պարադոքսալ չհնչի, հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բացակայությունը, 1994 թվականից ստատուս-քվոյի պահպանումը հանդիսանում է Երևանի հիմնական խաղաքարտն արտաքին խաղացողների հետ հարաբերություններում: Նման պայմաններում Ղարաբաղի կորուստը Հայաստանի դերը տարածաշրջանային քաղաքականության մեջ կհավասարեցներ զերոյի, հայկական դեռ մինչև վերջ չկայացած պետականությունը դնելով վերացման սպառնալիքի առջև:
Ռուսաստանը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, անկասկած, ի վիճակի չէ տվյալ փուլում ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հարցը միայն նրանում է, որ Մոսկվան այլևս ի վիճակի չէ միայնակ կատարել Հայաստանի ապահովության երաշխավորի ֆունկցիաները: Եվ հարցն այստեղ Ադրբեջանին վաճառված զենքը չէ: Վտանգը նոր ֆորմացիայի ռուսաստանյան էլիտայի առանձին ներկայացուցիչների մորթապաշտ հետաքրքրությունները երկրի պետական շահերին գերադասելու մեջ է: Այստեղ, այլ ոչ թե Ռուսաստանի կայսերական հավակնությունների մեջ է թաքնված հիմնական վտանգը Հայաստանի համար: Վերը գրվածից ելնելով, Հայաստանում իշխող վերնախավը  Արևմուտքի և Հյուսիսի միջև արտաքին քաղաքական ուղղության ընտրության հարցում պետք է գործի ծայր աստիճան զգույշ: Այսօր Երևանը պետք մտածի ոչ թե DCFTA կամ որևէ այլ ինտեգրացիոն փաստաթղթի բովանդակության, այլ այն մասին, թե ստեղծվող աշխարհաքաղաքական կոմբինացիաներում ինչպես դառնալ գործընկեր, դուրս գալով ՙհումք՚ լինելու կարգավիճակից: Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես ոչ մեծ պետությունը կարողացել է դառնալ գործընկեր, առաջին հերթին դա Իսրայելի օրինակն է: Հետևաբար, այդ ճանապարհին Հայաստանը պետք է մասնակցի տարբեր տեսակի ռազմավարությունների, աշխատի գործընկեր դառնալու ուղղությամբ, քանի որ, վերը նշվածի լույսի ներքո, որպես հումք մնալը ծայրաստիճան վտանգավոր է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Armenia`s FM, OSCE Chair-in-office discuss regional topicsArmenia`s FM, OSCE Chair-in-office discuss regional topics
I need to consult with Catholicos: Srbazan about  initiative to  nominate him for Armenia`s premier I need to consult with Catholicos: Srbazan about  initiative to  nominate him for Armenia`s premier 
New road in Tavush will pass through village of Acharkut, then turn  towards KirantsNew road in Tavush will pass through village of Acharkut, then turn  towards Kirants
Archbishop:  main cause of Armenia`s problems is one man sitting in  Republic SquareArchbishop:  main cause of Armenia`s problems is one man sitting in  Republic Square
Sanosyan to journalists: If we leave this issue to you, there will be  no peace with Azerbaijan at allSanosyan to journalists: If we leave this issue to you, there will be  no peace with Azerbaijan at all
Armenia, Turkmenistan discuss possibilities of developing cooperative  ties between universities of two countriesArmenia, Turkmenistan discuss possibilities of developing cooperative  ties between universities of two countries
Archbishop: it is possible that candidacy of premier of Armenia to be  discussed todayArchbishop: it is possible that candidacy of premier of Armenia to be  discussed today
Armenian FM raises issue of Armenian POWs at meeting with CoE  CommissionerArmenian FM raises issue of Armenian POWs at meeting with CoE  Commissioner
Turkologist: there is still opportunity to stop complete loss of  Syunik and Tavush regions of ArmeniaTurkologist: there is still opportunity to stop complete loss of  Syunik and Tavush regions of Armenia
Opposition MP: We are again witnessing unprofessional behavior of  Armenia`s investigative authorities Opposition MP: We are again witnessing unprofessional behavior of  Armenia`s investigative authorities 
German FM:  Armenia, Azerbaijan have historic opportunity for peaceGerman FM:  Armenia, Azerbaijan have historic opportunity for peace
EU welcomes progress achieved within Armenian-Azerbaijani border  delimitation processEU welcomes progress achieved within Armenian-Azerbaijani border  delimitation process
Philip Kotler`s marketing method finds acceptance in Armenian  universitiesPhilip Kotler`s marketing method finds acceptance in Armenian  universities
Srbazan: it is very important that medical workers feel protected in  ArmeniaSrbazan: it is very important that medical workers feel protected in  Armenia
Ministers of Culture of Armenia,  Turkiye met in AshgabatMinisters of Culture of Armenia,  Turkiye met in Ashgabat
Cascade complex may soon get its final look:  French WILMOTTE &  ASSOCIES ARCHITECTES presents concept of projectCascade complex may soon get its final look:  French WILMOTTE &  ASSOCIES ARCHITECTES presents concept of project
MP: Residents of Kirants continue to express their disagreement with  transferring their native land for moneyMP: Residents of Kirants continue to express their disagreement with  transferring their native land for money
Armenia receives observer status in  ASEAN Inter-Parliamentary  AssemblyArmenia receives observer status in  ASEAN Inter-Parliamentary  Assembly
Armenia, Egypt discuss prospects for developing military-industrial  cooperation Armenia, Egypt discuss prospects for developing military-industrial  cooperation 
Rocket Line - now for 60 months: Idram and IDBankRocket Line - now for 60 months: Idram and IDBank
Tunyan on situation in Kirants: There are always satisfied and  dissatisfied peopleTunyan on situation in Kirants: There are always satisfied and  dissatisfied people
MP from ruling party:  issue of power change cannot even be subject  of discussionMP from ruling party:  issue of power change cannot even be subject  of discussion
Lukashenko, Aliyev visit occupied territories of ArtsakhLukashenko, Aliyev visit occupied territories of Artsakh
Luxembourg Chamber of Deputies condemns de-Armenization of Artsakh by  AzerbaijanLuxembourg Chamber of Deputies condemns de-Armenization of Artsakh by  Azerbaijan
Mirzoyan: With help of int`l community, Armenian Government has taken  necessary measures to meet short-term needs of refugees from ArtsakhMirzoyan: With help of int`l community, Armenian Government has taken  necessary measures to meet short-term needs of refugees from Artsakh
Vardanyan family calls on int`l community to demand for Ruben  Vardanyan`s and the 22 other Armenian prisoner unconditional releaseVardanyan family calls on int`l community to demand for Ruben  Vardanyan`s and the 22 other Armenian prisoner unconditional release
Yerevan highlights CEPA implementation Yerevan highlights CEPA implementation 
Opinion: Lukashenko`s statements in Baku clearly demonstrate results  of Armenian, Azerbaijani diplomacy work Opinion: Lukashenko`s statements in Baku clearly demonstrate results  of Armenian, Azerbaijani diplomacy work 
RA Security Council Sec gives manipulative answer question about to  Russian border guards` presence on Armenian-Iranian, Armenian-Turkish  border  RA Security Council Sec gives manipulative answer question about to  Russian border guards` presence on Armenian-Iranian, Armenian-Turkish  border  
Armenia, Jordan against any changes in status quo of Old City of  Jerusalem Armenia, Jordan against any changes in status quo of Old City of  Jerusalem 
Turkish president, Georgian premier support peace in South Caucasus Turkish president, Georgian premier support peace in South Caucasus 
UJA draws international attention to violence against journalists UJA draws international attention to violence against journalists 
Tavush for Motherland movement not sponsored from outside - expert Tavush for Motherland movement not sponsored from outside - expert 
Border delimitation process successful - Armen GrigoryanBorder delimitation process successful - Armen Grigoryan
Gnel Sanosyan`s press office: Attributing  mansion to minister and  looking for manifestations of corruption are futile attemptsGnel Sanosyan`s press office: Attributing  mansion to minister and  looking for manifestations of corruption are futile attempts
Idram Junior and Koreez signed a memorandum of cooperationIdram Junior and Koreez signed a memorandum of cooperation
During the 33rd EBRD Business Forum, Ardshinbank hosted a panel discussion on economic and trade sanctions.During the 33rd EBRD Business Forum, Ardshinbank hosted a panel discussion on economic and trade sanctions.
Bagrat Srbazan: There is no alternative to resignation of current  government in ArmeniaBagrat Srbazan: There is no alternative to resignation of current  government in Armenia
Five Human Rights Defenders Initiative reports on illegal police  actions against citizens detained during protests in YerevanFive Human Rights Defenders Initiative reports on illegal police  actions against citizens detained during protests in Yerevan
Residents of border village of Kirants closed road to Georgia,  protesting border delimitation commission`s decisionsResidents of border village of Kirants closed road to Georgia,  protesting border delimitation commission`s decisions
Armenian FM meets with CoE Sec Gen in StrasbourgArmenian FM meets with CoE Sec Gen in Strasbourg
Investigative Committee of Armenia opens criminal case on police  actions in KirantsInvestigative Committee of Armenia opens criminal case on police  actions in Kirants
Azerbaijani puppet court extends illegal arrest of Ruben Vardanyan  for another 5 monthsAzerbaijani puppet court extends illegal arrest of Ruben Vardanyan  for another 5 months
Kakha Kaladze: Can you imagine our foreign minister would give speech at opposition rally let`s say, in Yerevan? Kakha Kaladze: Can you imagine our foreign minister would give speech at opposition rally let`s say, in Yerevan? 
Garnik Danielyan: Garnik Danielyan: "In this transition period,  Bagrat Srbazan is the  most acceptable candidate for premier post for me"
Mher Grigoryan: Baku is inclined to continue border delimitation  process in same format and with same algorithmMher Grigoryan: Baku is inclined to continue border delimitation  process in same format and with same algorithm
Armenia joins Oviedo ConventionArmenia joins Oviedo Convention
Border passes where it passes: Pashinyan spoke about Yerevan`s  principles and possible problems during delimitationBorder passes where it passes: Pashinyan spoke about Yerevan`s  principles and possible problems during delimitation
EU pursuing its own interests in South Caucasus - expert EU pursuing its own interests in South Caucasus - expert 
Russian expert on cleaning within Turkish Ministry of Internal  AffairsRussian expert on cleaning within Turkish Ministry of Internal  Affairs
Tavush for Motherland movement resumes protests Tavush for Motherland movement resumes protests 
CSI president writes letter of solidarity to Archbishop Bagrat  GalstanyanCSI president writes letter of solidarity to Archbishop Bagrat  Galstanyan
Azerbaijan extends arrest of former Karabakh leadersAzerbaijan extends arrest of former Karabakh leaders
Armenian PM reacts to attempted murder of Slovak counterpart Armenian PM reacts to attempted murder of Slovak counterpart 
Armenia, Azerbaijan sign Protocol-description of the borderline  sections Armenia, Azerbaijan sign Protocol-description of the borderline  sections 
Police opens road for participants of Tavush for Peace movementPolice opens road for participants of Tavush for Peace movement
Armenian Police intention to extend cordon around opera house caused  Archbishop Bagrat Galstanyan`s anger Armenian Police intention to extend cordon around opera house caused  Archbishop Bagrat Galstanyan`s anger 
This is dishonor to all of us -  archbishop about his compatriots  held in AzerbaijanThis is dishonor to all of us -  archbishop about his compatriots  held in Azerbaijan
Prime Minister of Armenia: Armenia-Azerbaijan borders delimitation  and demarcation process  should become one of the tools for Armenia  and Azerbaijan to learn to live peacefullyPrime Minister of Armenia: Armenia-Azerbaijan borders delimitation  and demarcation process  should become one of the tools for Armenia  and Azerbaijan to learn to live peacefully
Police chief: it was necessary to ensure safety of 2 thousand guests  who arrived at EBRD eventPolice chief: it was necessary to ensure safety of 2 thousand guests  who arrived at EBRD event