Հոկտեմբերի 18-ին «Արմենիա
Մարիոթե
հյուրանոցի
ՙՏիգրան
Մեծ՚
սրահում
կայացել
է
ՙՕրրանի՚
8-րդ
ամենամյա
բարեգործական
ընթրիքը:
Միջոցառման
նպատակը
հանրության
ուշադրությունը
սոցիալական
ծանր
կացության
մեջ
հայտնված
ընտանիքների
խնդիրների
վրա
կենտրոնացնելն
ու
դրամական
նոր
միջոցներ
հայթայթել
էր:
Օրվա բանախոսներն են եղել ՙՕրրանի՚ նվիրատու և տնօրենների խորհրդի ֆինանսական խորհրդատու` Գրիգոր Գրիգորյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով իր ուղերձում նշել է. ՙՄեզանից յուրաքանչյուրը հավանաբար երբևէ
փորձել
է
սահմանել
երջանկության
բանաձևը:
Ու
թեև
երևույթների
ընկալումը
յուրովի
է,
ակնհայտ
է,
որ
մանկան
ժպիտը
երջանկություն
է
յուրաքանչյուրի
համար՚:
Միջոցառման հյուրերը մասնակցել են հետաքրքիր ժամանցային ծրագրով հագեցած ընթրիքին, թանկարժեք մրցանակներով վիճակախաղին, արվեստի
եզակի
գործերի
կենդանի
աճուրդին,
ինչպես
նաև
ՙՕրրանի՚
սաների
ձեռքի
աշխատանքների
ցուցահանդես-վաճառքին:
Երեկոյի ընթացքում մասնակիցները կատարել են իրենց
ներդրումը`
որոշակի
պատասխանատվություն
ստանձնելով
ՙՕրրանի՚
կենտրոններ
հաճախող
յուրաքանչյուր
երեխայի
սննդի,
կրթության,
մշակութային
և
բազմակողմանի
զարգացմանն
հարցում:
ՙՕրրան՚ բարեգործական ՀԿ-ն հիմնադրվել է 2000 թվականին` երեխաների և ծերերի շրջանում աղքատության և մուրացկանության տարածումը կանխելու
առաքելությամբ:
ՙՕրրանի՚
երևանյան
և
վանաձորյան
կենտրոններում
ամեն
օր
շուրջ
200 երեխա
և
60 տարեց
օգտվում
են
ամենօրյա
սննդի,
առողջապահական,
սոցիալական,
կրթական,
մշակութային
համալիր
ծառայություններից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է իր առջև չափազանց բարդ խնդիր դրած և համարձակ լուծումներ առաջարկող կազմակերպության նախաձեռնությունները և պատրաստակամորեն
շարունակում
է
աջակցել
դրանց:
Ընկերությունն
արդեն
տևական
ժամանակ
իր
մասնակցություն
է
ցուցաբերում
ՙՕրրանի՚
ծրագրերին:
Մասնավորապես`
Բաց
հասարակության
ինստիտուտի
օժանդակության
հիմնադրամի
և
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ
2009թ.
հոկտեմբերին
հիմնադրվել
է
«Օրրանիե
վանաձորյան
մասնաճյուղը:
2011 թ. բարեգործական ընթրիքի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվիրաբերեց ավելի քան 40 մլն դրամ:
ՙՕրրանի՚ 7-րդ ամենամյա բարեգործական ընթրիքի ընթացքում
Հայաստանում
հեռահաղորդակցության
առաջատար
օպերատորը
հասարակական
կազմակերպությանը
փոխանցել
էր
90 միլիոն
դրամ:
ՙՕրրան՚-ի այս տարվա հանգանակությունը կազմեց մոտ 94 միլիոն դրամ, որից 55 միլիոնը նվիրաբերել է ՎիվաՍել ՄՏՍ-ը: